Ո¯Վ սիրուն-սիրուն
Ո¯վ սիրուն-սիրուն, երբ որ ես կրկին
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են հուշերս անմար,
Նորից կորչում են ե°ւ քուն, ե°ւ դադար:
Ո¯վ սիրուն-սիրուն, ինչու մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչու իմացար,
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրա°վ, դավաճանեցիր:
Ա¯խ, եթե տեսնեմ ես օրից մի օր
Շրջում ես դու էլ տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին
Մենակ չեմ թողնի իմ սիրած յարին...
|